Ինչպե՞ս կարող ենք օգնել:

Ինչպես կարելի է հեռահար կիրառել «Քան» ակադեմիան, երբ դպրոցները ժամանակավորապես փակվում են

Թարմացված է

Կարդա այս հոդվածը մեկ այլ լեզվով. 

Flag of Armenia - Wikipedia Հայերեն

Indonesia - Wikipedia Bahasa Indonesia     

Flag of Bulgaria | Meaning, Colors & Design | Britannica български

File:Flag of the People's Republic of China.svg - Wikimedia Commons 简体中文

Flag of Germany - Wikipedia Deutsche   

Flag of Mexico | Colors, Symbolism, and History | Britannica Español

Flag of France - Wikipedia Français

Flag of Georgia (country) - Wikipedia ქართული 

Flag of India - Wikipedia  हिन्दी (इंडिया)     

File:Flag of Italy.svg - Wikimedia Commons italiano

Flag of Japan | Design, Colors & Meaning | Britannica 日本語

Taegeuk | Asia Society 한국어

Flag of Hungary | Colors, History & Meaning | Britannica Magyar 

Flag of Poland - Wikipedia po polsku     

Flag of Brazil | History, Meaning & Design | Britannica Português (Brasil)     

Flag of Serbia - Wikipedia Српски

Flag of Turkey - Wikipedia Türkçe  


Ռեսուրսներ դպրոցների, ուսուցիչների և ծնողների համար 

Մենք գիտենք, որ քո միտքն այս օրերին զբաղված է տարատեսակ հարցերով՝ առողջությունից ու անվտանգությունից մինչև երեխաների խնամք ու աշխատանք։ Հիմա շատ առանձնահատուկ մարտահրավերով ժամանակաշրջան է, երբ փակվում են դպրոցները, որպեսզի ընդհատվի COVID-19-ի տարածումը, և մենք ցանկանում ենք անել հնարավորինս ամեն ինչ՝ քեզ աջակցելու համար։

«Քան» ակադեմիան անվճար ռեսուրս է աշակերտների, ուսուցիչների և ծնողների համար։

Մենք առաջարկում ենք մաթեմատիկայի, բնական և հումանիտար գիտությունների դասընթացներ՝ մանկապարտեզից մինչև քոլեջի առաջին տարիները։ Սովորողները կարող են օգտագործել մեր վարժությունները, ստուգողականները և ուղեցույց-տեսանյութերը՝ հմտություններ յուրացնելու և դրանցում վարպետանալու նպատակով։ Նրանք անմիջապես կստանան արձագանք և խրախուսում։

Դպրոցների փակ լինելու ժամանակ քեզ օժանդակող ռեսուրսներ

Ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար մենք ունենում ենք ամենօրյա ուղիղ եթերներ Ֆեյսբուքում և յութուբում՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 12։00-ին՝ խաղաղօվկիանոսյան ժամանակով։

Մենք նաև ստեղծել ենք որոշ օգտակար ուղեցույցներ քեզ համար.

Ծնողներ

Ուսուցիչներ

«Քան» ակադեմիան տրամադրում է անվճար ռեսուրսներ սովորողների, ուսուցիչների և ծնողների համար։

Ի՞նչ է «Քան» ակադեմիան: Մենք առաջարկում ենք վարժություններ, ստուգողականներ և թեստեր, որպեսզի սովորողները կարողանան պարապել և վարպետանալ տարբեր հմտություններում։ Ինչպես նաև ուղեցույց-տեսանյութեր, որպեսզի նրանք ավելի հեշտությամբ սովորեն և օգտվեն նյութերից։

  • «Քան» ակադեմիան ունի չափանիշներին համապատասխան դասերով գրադարան՝ մանկապարտեզի թեմաներից մինչև քոլեջի սկզբի տարիների մաթեմատիկա, քերականություն, գիտություն, պատմություն, AP® դասընթացներ, SAT® թեստին նախապատրաստում և ավելին։
  • Սովորողները կարող են պարապել որևէ հմտություն յուրացնելու ուղղությամբ՝ վարժություններով, ստուգողականներով, վարպետության մարտահրավերով, և անմիջապես ստանալ արձագանք ու օժանդակություն։
  • «Քան» ակադեմիան հասանելի է 40-ից ավելի լեզուներով։
  • Այն աշակերտները, ովքեր համակարգիչ չունեն, միևնույնն է, կարող են «Քան» ակադեմիայի կայքին հասանելիություն ունենալ և օգտվել «Քան» ակադեմիայի հավելվածից սմարթ հեռախոսների միջոցով։

Ուսուցիչները ստանում են գործիքներ և հաշվետվություններ՝ նախատեսված հատուկ իրենց կարիքների համար։

  • Ուսուցիչները հեշտությամբ կարող են աշակերտներին հանձնարարել թեմայի բոլոր վարժություններն ու թեստերը՝ ընտրելով համապատասխան բաժինը, օրինակ՝ Հանրահաշիվ 1 կամ կենսաբանություն, կամ որևէ հմտություն։
  • Ուսուցիչները հաշվետվությունների միջոցով կարող են հեշտությամբ հետևել աշակերտների առաջադիմությանը։

Դպրոցների և աշակերտների ռեսուրսներ. ինչպես կարող ես օգտվել այդ ռեսուրսներից։

Մենք ունենք մի շարք ռեսուրսներ, ներառյալ՝ քայլ առ քայլ ուղեցույց՝ սկսելու փուլին նվիրված, և տեսանյութերի շարք, որտեղ իրական ուսուցիչները ցույց են տալիս՝ ինչպես կիրառել «Քան» ակադեմիան՝ ուսումնական տեսանյութեր հանձնարարելու, հմտություններ պարապելու և աշակերտների առաջընթացին հետևելու համար։ Այս բոլոր ռեսուրսները հասանելի են Ուսուցիչներին անհրաժեշտ նյութեր բաժնում։ Ուսուցիչները կարող են նաև միանալ մեր #TeachWithKhan ֆեյսբուքյան խմբին։

Ինչպես սկսել․

  1. Ստեղծիր անվճար հաշիվներ մեր գլխավոր էջում։
  2. Ծանոթացիր մեր անվճար նյութերին։
  3. Տես մեր ռեսուրսները ուսուցիչների և ծնողների համար և իմացիր, թե ինչպես կարող ես հեշտությամբ հանձնարարել քո աշակերտներին հմտանալ որևէ դասընթացում։

Ունե՞ս հավելյալ հարցեր։ Այցելիր մեր Աջակցության կենտրոն։

Մանկական «Քան» ակադեմիան՝ փոքր տարիքի սովորողների համար

Եթե դու ունես երկուսից յոթ տարեկան երեխա, ապա մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել մեր անվճար հավելվածը՝ մանկական «Քան» ակադեմիան։ Վաղ տարիքից գրագիտություն հաղորդելուց բացի՝ հավելվածը խթանում է ստեղծագործական միտքը և կառուցում է սոցիալական էմոցիոնալ հմտություններ: Այն 100% անվճար է, առանց գովազդների և հավելյալ գնումների։ Մանկական «Քան» ակադեմիան հասանելի է iTunes-ում, Google Play-ում և Amazon App-ում։

«Քան» ակադեմիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է։

Մեր առաքելությունն է տրամադրել անվճար, համաշխարհային մակարդակի կրթություն բոլորին և ամենուր: Այսօր, երբ դպրոցների փակ լինելը իր ազդեցությունն ունի աշխարհում ավելի քան մեկ միլիարդ երեխաների վրա, մենք մեծ պահանջարկ ենք զգում մեր ազատ ռեսուրսների նկատմամբ: Մեր ծառայություններն արագորեն ընդլայնելը հնարավոր դարձավ Bank of America-ի, AT&T-ի, Google.org-ի և Novartis-ի աջակցությամբ։ Եթե կարող ես, խնդրում ենք, կատարիր նվիրատվություն։ Միասին մենք կարող ենք շարունակական պահել բոլորի կրթությունը։

Սիրով՝

«Քան» ակադեմիայի թիմ