Ծնողների ուղեցույց
Կարդա այս հոդվածը մեկ այլ լեզվով։
-------
Բարի գալուստ «Քան» ակադեմիա։ Ծնողները առանցքային դեր են կատարում՝ խրախուսելով իրենց երեխաների ուսուցումը «Քան» ակադեմիայում։ Ուստի մենք ցանկանում ենք օգնել քեզ և քո երեխային «Քան» ակադեմիայում ուսուցումը հնարավորինս հեշտ ու արագ կազմակերպելու հարցում։
Մենք տեղյակ ենք, որ ձեզանից շատերը բազմաթիվ հարցեր ունեն մասնավորապես դպրոցների փակ շրջանին նախապատրաստվելու վերաբերյալ։ Հեռավար կրթությանը նախապատրաստվելու թեմայով մենք այստեղ հավաքել ենք ձեզ համար հարցեր ու պատասխաններ։
Եթե պատրաստ ես սկսել, ուրեմն կարող ես օգտվել այս ուղեցույցից, որպեսզի քո երեխայի հետ սկսես ուսուցումը մեր հարթակում։ Այս ուղեցույցն ամբողջությամբ կարդալու կարիք չկա։ Դու կարող ես 1-4 հիմնական քայլերն ավարտել մոտավորապես 15 րոպեում։ Բացի այդ, կարող ես միանգամից կարդալ քեզ անհրաժեշտ քայլի մասին՝ ստորև նշված հղումներին հետևելով:
Քայլ 1. Ստեղծիր քո հաշիվը կամ մուտք գործիր «Քան» ակադեմիա՝ որպես ծնող։
Քայլ 2. Ստուգիր քո վահանակը։
Քայլ 3. Ստեղծիր հաշիվ քո երեխայի համար կամ ավելացրու արդեն իսկ գոյություն ունեցողը։
Քայլ 4. Օգնիր քո երեխային մուտք գործել իր հաշիվ։
Քայլ 5. Ծանոթացիր վարպետացման գործիքին։ Օգնիր քո երեխային սկսել իր ուսուցումը «Քան» ակադեմիայում և հետևիր նրա առաջընթացին։
Ոչ պարտադիր Քայլ 6. Ծանոթացիր մեր հավելյալ նյութերին, թե ինչպես կառավարել հաշիվները և օգնիր քո երխային սովորել «Քան» ակադեմիայիում։
-----
Քայլ 1. Ստեղծիր քո հաշիվը «Քան» ակադեմիայում՝ որպես ծնող
Եթե մինչև այս պահը դեռևս չունես քո անհատական հաշիվը, առաջարկում ենք սկսել դրա ստեղծումից։ Դրա համար պետք է մուտք գործել «Քան» ակադեմիայի կայք և սեղմել «Ծնողներ» կոճակը։
Դու կարող ես գրանցվել Google-ի կամ Facebook-ի քո հաշիվներով, կամ օգտանուն ու գաղտնաբառ ստեղծելով: Օգտագործիր այն տարբերակը, որն ավելի հարմար է քեզ։
Մուտք գործիր քո՝ արդեն իսկ գոյություն ունեցող հաշիվ
Եթե դու արդեն հաշիվ ունես «Քան» ակադեմիայում (անգամ եթե դու այն չէիր օգտագործում որպես ծնող), ապա կարող ես մուտք գործել կայք՝ սեղմելով վերևի աջ անկյունի «Մուտք գործել» կոճակը։
Քայլ 2 և 3․ Ստուգիր քո վահանակն ու հաշիվ ստեղծիր երեխայի համար
Քո հաշիվը ստեղծելուց կամ գործող հաշիվ մուտք գործելուց հետո դու կտեսնես «Ծնողի վահանակը»։ Եթե այդ էջը մեխանիկորեն չի բացվել, կարող ես այն գտնել էջի վերևի աջ անկյունում՝ նախ քո անունի, այնուհետև՝ «Ծնողի վահանակի»վրա սեղմելով։
Եթե դու առաջին անգամ ես բացում «Ծնողի վահանակ» բաժինը, ապա կտեսնես ողջույնի հաղորդագրություն և դատարկ «Ծնողի վահանակ» բաժինը։ Քո և քո երեխայի հաշիվների միջև կապ ստեղծելու համար սեղմիր «Ավելացնել երեխայի» կոճակը։
Դու քո երեխային ավելացնելու մեկից ավելի տարբերակներ կունենաս՝ կախված նրա տարիքից և նրա՝ արդեն իսկ «Քան» ակադեմիայում հաշիվ ունենալու հանգամանքից։
Ավելացնել երեխայի, ով արդեն ունի «Քան» ակադեմիայի հաշիվ
Եթե քո երեխան արդեն հաշիվ ունի «Քան» ակադեմիայում (օրինակ՝ հաշիվ, որը նա օգտագործում է դպրոցում), դու կարող ես միանալ այդ հաշվին՝ որպես ծնող։ Այս դեպքում դու հասանելիություն կունենաս՝ տեսնելու նրա առաջընթացը դպրոցում, իսկ ուսուցիչն էլ կկարողանա տեսնել նրա՝ տանից արված աշխատանքը։ Եվ մի քանի հաշիվ օգտագործելու կարիք չի լինի։
Քո երեխայի՝ արդեն գոյություն ունեցող հաշիվը ավելացնելու համար սեղմիր «Ավելացնել երեխայի» կոճակը «Ծնողի վահանակում», այնուհետև՝ «Իմ երեխան արդեն հաշիվ ունի» գրության վրա՝ երեխայի ծննդյան օրն ավելացնելու դաշտի ներքևում։
Մուտքագրիր քո երեխայի այն էլեկտրոնային հասցեն, որը նա օգտագործել է «Քան» ակադեմիայում հաշիվ ստեղծելու համար (եթե նա իր հաշիվը ստեղծել է դպրոցում, ապա հավանաբար օգտագործել է դպրոցական էլ․ հասցեն), այնուհետև սեղմիր «Հաջորդը» կոճակը։
Դու կտեսնես գրություն, որը կհաստատի հրավերի ուղարկված լինելը և քեզ կհորդորի դուրս գալ քո հաշվից, որպեսզի քո երեխան մուտք գործի իր հաշիվ։
Երբ վերադառնաս Ծնողի վահանակ, դու կտեսնես քո երեխայի անունը և ծանուցում, որտեղ նշվում է, որ քո երեխան ընդունել է հրավերը:
Երբ քո երեխան մուտք գործի, նա ծանուցում կստանա իր անվան մոտ` էջի վերևի աջ անկյունում:
Նա կսեղմի իր անվան վրա, այնուհետև՝ «Ծանուցումների», և կտեսնի քո հարցումը՝ որպես իր ծնող գրանցվելու վերաբերյալ։
Քո հրավերն ընդունելու համար նա պետք է սեղմի «Ընդունել որպես ծնող» կոճակը։
Նորից կայք մուտք գործելով՝ դու ծանուցում կստանաս այն մասին, որ քո երեխան ընդունել է քո հրավերը։
Հաշվի ստեղծում 13 տարեկանից փոքր երեխայի համար
Եթե քո երեխան 13 տարեկանից փոքր է, նա կունենա սահմանափակումներով հաշիվ, և դու պետք է ստեղծես ու կառավարես այն։
Կայքը քեզ կխնդրի ստեղծել օգտանուն և գաղտնաբառ քո երեխայի համար, նշել նրա դասարանն ու սեռը (եթե չես ցանկանում նշել այդ տեղեկատվությունը, խնդիր չկա, պարզապես ընտրիր «Այլ» տարբերակը)։ Դու կարող ես ընտրել նաև՝ թույլատրել, որ քո երեխան հետագայում նոր ուսուցիչներ ավելացնի (օրինակ՝ դպրոցի ուսուցիչ կամ ծնող)։ Երբ ավարտես քո երեխայի մասին տեղեկատվությունը լրացնելը, սեղմիր «Հաջորդը»։
Դու կտեսնես հաստատման մասին գրություն և կկարողանաս վերադառնալ «Ծնողի վահանակ» կամ ավելացնել այլ երեխայի։
Հաշվի ստեղծում 13 տարեկանից մեծ երեխայի համար
Եթե քո երեխան 13 տարեկանից մեծ է, նա կկարողանա ինքնուրույն տնօրինել իր հաշիվը։ Դու կարող ես ինքդ նրա համար հաշիվ ստեղծել կամ նրան էլեկտրոնային նամակ ուղարկել, որպեսզի նա գրանցվի՝ արդեն իսկ քեզ որպես ծնող նշելով իր հաշվում։
Եթե ցանկանում ես ինքդ ստեղծել քո երեխայի հաշիվը, ապա լրացրու օգտանունը և գաղտնաբառը, սեռը և թե որ դասարանում է նա սովորում (եթե չես ցանկանում նշել այդ տեղեկատվությունը, խնդիր չկա, պարզապես ընտրիր «Այլ» տարբերակը)։ Երբ ավարտես, սեղմիր «Հաջորդը»
Եթե ցանկանում ես նրան էլեկտրոնային նամակ ուղարկել, ընտրիր «Այո» տարբերակը «Քո երեխան էլ. հասցե ունի՞» հարցի դիմաց։ Քո երեխան կստանա մոտավորապես այսպիսի էլեկտրոնային նամակ․
Նա կսեղմի «Միացիր «Քան» ակադեմիային» կոճակը և կհետևի իր հաշիվը ստեղծելու համար անհրաժեշտ քայլերին։ Դու ինքնաբերաբար արդեն կնշվես որպես նրա ծնող։
Քայլ 4․ Օգնիր քո երեխային մուտք գործել իր հաշիվ
Հիմա, երբ դու արդեն կապ ես ստեղծել քո երեխայի հաշվի հետ, ժամանակն է օգնել նրան, որպեսզի մուտք գործի իր հաշիվ։ Եթե դու և քո երեխան օգտվում եք միևնույն համակարգչից, ապա դու ստիպված կլինես ամեն անգամ դուրս գալ քո հաշվից, երբ քո երեխան ցանկանա պարապել «Քան» ակադեմիայում։
Դու կարող ես դուրս գալ քո հաշվից՝ էջի վերևի աջ անկյունում սեղմելով քո անվան, այնուհետև՝ «Դուրս գալ» կոճակի վրա։
Քո երեխան կարող է մուտք գործել իր հաշիվ՝ օգտագործելով քո ստեղծած օգտանունն ու գաղտնաբառը։
Քայլ 5․ Ծանոթացիր վարպետացման գործիքին
«Քան» ակադեմիայում մենք առաջարկում ենք անհատականացված և վարպետության վրա հիմնված ուսուցման համակարգ։ «Վարպետության ուսուցում» հասկացությունը նշանակում է, որ քո երեխան կշարունակի աշխատել կոնկրետ գիտելիքի կամ հմտության ուղղությամբ այնքան, մինչև որ չվարպետանա դրանում։ Դու կարող ես իմանալ, որ քո երեխան վարպետացել է կոնկրետ հմտության մեջ, երբ նա, օրինակ, որևէ գիտելիք ավելացնի հաջողությամբ ավարտվածների շարքին կամ ավարտի այդ հմտությանն առնչվող հանձնարարությունը։
Մեր գրեթե բոլոր դասընթացներն ունեն վարպերտության գործիքը: Այստեղ կարող ես գտնել ամբողջ ցանկը: Դու և քո երեխան կարող եք գտնել այս բաժինները (կամ ցանկացած բաժին) «Դասընթացներ» բաժնում` կայքի վերևի ձախ անկյունում:
Քայլ 5 (շարունակություն). Օգնիր քո երեխային սկսել իր ուսուցումը «Քան» ակադեմիայում
Եթե դու դեռ չես կողմնորոշվել, թե քո երեխան ինչից պետք է սկսի իր ուսուցումը, մենք խորհուրդ ենք տալիս հնարավորության դեպքում կապվել նրա ուսուցչի հետ և իմանալ ուսուցչի խորհուրդը այդ հարցի վերաբերյալ։ Եթե ուսուցչի հետ կապ հաստատել չհաջողվի, նայիր քո երեխայի տնային աշխատանքները և նրան հարցեր տուր ընթացիկ թեմաներից, այնուհետև կայքում փնտրիր այդ թեմաներին համապատասխանող առցանց ռեսուրսները։
Կայքում սովորելու համար նախ և առաջ քո երեխան պետք է կայքի վերևի աջ անկյունում սեղմի իր անվան վրա: Այս օրինակում նա կարող է ընտրել «Մաթեմատիկա» էջից որևէ բաժին:
Նա կարող է ընտրել ցանկացած բաժին: Այս օրինակում ընտրված է Հանրահաշիվ I-ը:
Երբ քո երեխան առարկայի էջում է, նա կարող է տվյալ բաժնում ընտրել ցանկացած տեսանյութ, հոդված կամ վարժություն, որը ցանկանում է պարապել: Այս օրինակում նա ընտրել է «Հանրահաշվի ծագումը» տեսանյութը «Հանրահաշվի հիմունքներ» բաժնում:
Քայլ 5 (շարունակություն). Հետևիր քո երեխայի առաջընթացին
Դու կարող ես տեսնել քո երեխայի առաջընթացը «Քան» ակադեմիայում քո հաշվի «Ծնողի վահանակ» էջում։ Սեղմիր երեխայի անվան վրա, որպեսզի տեսնես նրա գործողությունները։
Դու միանգամից կհայտնվես քո երեխայի առաջընթացի էջում։ Դու կարող ես գնալ նաև նրա կամ նրա ուսուցչի էջ՝ վերևի ձախ հատվածից։
Նրա առաջընթացի մասին տեղեկատվությունը կարող ես դասակարգել ըստ ժամանակի, բովանդակության և գործողության տեսակի (վարժություն, տեսանյութ, հոդված և այլն): Դու կտեսնես նրա կատարած գործողության անունը, կատարման ժամն ու տևողությունը։
Բացի այդ, եթե գործողությունը ներառում էր որևէ հմտության ամրապնդում կամ հարցերի պատասխան, դու կտեսնես նաև նրա վարպետության ցուցանիշը՝ այնտեղ փոփոխություն եղել է արդյոք (նվազել կամ ավելացել է), և թե ընդհանուր առաջադրանքներից քանիսն է նա ճիշտ լուծել։
Նկատի ունեցիր, որ եթե քո երեխան նոր է ավարտել որևէ գործողություն, հնարավոր է՝ այն անմիջապես տեսանելի չլինի նրա առաջընթացի մասին տեղեկատվության մեջ։ Այն տեսանելի կդառնա նրա վերջին գործողությունից մոտ 10 րոպե հետո։
Հավելյալ նյութեր
Հուսով ենք, այս բաժինն օգտակար էր, հատկապես, եթե նոր ես սկսում օգտագործել «Քան» ակադեմիան: Այստեղ կգտնես հավելյալ նյութեր, որոնք կօգնեն կառավարել քո և քո երեխայի հաշիվները, որպեսզի միասին կազմակերպեք առավել արդյունավետ ուսուցում:
Կառավարել հաշիվները
- Ինչպե՞ս կարող եմ կառավարել իմ երեխայի կարգավորումները (անգլերեն)
- Ինչպե՞ս կարող եմ վերականգնել իմ երեխայի գաղտնաբառը (անգլերեն)
- Ինչպե՞ս կարող եմ ջնջել իմ երեխայի հաշիվը
- Ինչպե՞ս կարող եմ երեխայիս հաշվում ավելացնել կամ հանել մարզչին (անգլերեն)
- Փոփոխություններ 2020-ի ընթացքում Ծնողի վահանակում (անգլերեն)
Սովորելու վերաբերյալ ավելի շատ նյութեր ծնողների համար
- Ինչպե՞ս կարող եմ հասանելիություն ունենալ Khan Academy Kids-ին (անգլերեն)
- Ո՞ր լեզուներով է հասանելի «Քան» ակադեմիան (անգլերեն)
- Parent's guide to Official SAT Practice (անգլերեն միջազգային թեստ)
- How can I use Khan Academy as a homeschooling resource? (անգլերեն)
- Ծնողների պատմություններ, ովքեր օգտագործում են «Քան» ակադեմիան (անգլերեն):