Ինչպե՞ս կարող ենք օգնել:

Ինչ է վարպետության մարտահրավերը

Թարմացված է

Կարդա այս հոդվածը այլ լեզվով։ Български език

Վարպետության մարտահրավերը սովորողներին հնարավորություն է ընձեռում նախկինում սովորած գիտելիքները կրկնել և նորից պարապել։ Դա նաև թեմատիկ թեստերի և դասընթացի մարտահրավերների այլընտրանք է՝ հմտությունների մակարդակը բարձրացնելու կամ իջեցնելու համար։

Ոչ բոլոր դեպքերում է Վարպետության մարտահրավերը հասանելի։ Այն հասանելի է, երբ

  1. հասել ես ԾԱՆՈԹ մակարդակի ամենաքիչը 3 հմտությունում
  2. հասել ես ԾԱՆՈԹ մակարդակի ամենաքիչը 1 հմտությունում և
  3. արդեն 12 ժամից ավելի սկսել ես Վարպետության մարտահրավերը (կամ այն երբեք չես սկսել)։

Բացելուց հետո Հիմնական էջում կարող ես գտնել Վարպետության մարտահրավերները հասանելի բաժիններում։

Mastery_Challenge_on_the_Course_Page.png

Նշենք, որ առաջիկայում նախատեսում ենք Վարպետության մարտահրավերի գործիքները հասանելի դարձնել բոլոր առարկաների համար։ Այս պահին, սակայն, Վարպետության մարտահրավերի գործիքը հասանելի է միայն Մաթեմատիկայի առարկաների բաժնում։

Վարպետության մարտահրավերները միշտ պարունակում են 6 հարց, որոնք ստուգում են 3 հմտություն։ Վարպետության մարտահրավերները անհատականացված են յուրաքանչյուր սովորողի համար՝ անցնելով այն բոլոր հմտություններով, որոնց շուրջ նա աշխատել է, և յուրաքանչյուր հմտության համար տրվում է երկու հարց։

  • Եթե երկու հարցին էլ ճիշտ պատասխանես, քո հմտության մակարդակը կբարձրանա:
  • Եթե երկու հարցին էլ սխալ պատասխանես, քո հմտության մակարդակը կիջնի։
  • Եթե տվյալ մակարդակի 1 հարցին ճիշտ պատասխանես և 1 հարցին՝ սխալ, քո հմտության մակարդակը կմնա նույնը։

Mastery_Challenge_EOT_Card.png

Վարպետության մարտահրավերի հարցերը տրվում են պատահական սկզբունքով, ինչը նշանակում է, որ պարտադիր չէ, որ նույն հմտության հարցերը իրար հաջորդեն։

Պարտադիր չէ Վարպետության մարտահրավերի հարցերին միանգամից պատասխանել։ Սկսելուց հետո այն կարող ես ավարտել 12 ժամվա ընթացքում։ Բացի այդ, յուրաքանչյուր 12 ժամվա ընթացքում կարող ես ավարտել միայն մեկ Վարպետության մարտահրավեր։

mceclip0.png