Ինչպե՞ս կարող եմ փոխել իմ աշակերտի ծննդյան տարեթիվը
Այն ուսուցիչները, ովքեր հաստատել են, որ դասավանդում են դպրոցում, հասանելիություն ունեն և կարող են որոշ փոփոխություններ կատարել աշակերտների կարգավորումներում, այդ թվում՝ Ուսուցչի Վահանակում փոխելու նրանց գաղտնաբառերը։
Այս հնարավորությունից օգտվելու համար համոզված եղիր, որ նշել ես, թե որ դպրոցում ես դասավանդում՝ ստուգելով քո հաշվի դպրոցի «Ես ուսուցիչ եմ» հատվածը Կարգավորումներ բաժնում։ Խնդրում ենք ուշադիր կարդալ պահանջները՝ նախքան ընտրություն կատարելը։
Ծննդյան տարեթիվը փոխելուց բացի՝ ուսուցիչները կարող են փոխել աշակերտների մականունը, օգտանունը, սեռը, հիմնական լեզուն, գաղտնաբառը և հասանելիության կարգավորումները
Այս հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է մտնել ուսուցիչների վահակ և մտնել այն դասարանը, որտեղ ցանկանում ես աշակերտների կարգավորումներում փոփոխություն կատարել։
Դասարան մուտք գործելուց հետո մտիր ներքևում Սովորողների ցանկի էջը։ Այնտեղ սեղմիր այն աշակերտի անվան վրա, ում կարգավորումները ցանկանում ես փոխել։
Երբ սեղմես սովորողի անվան վրա, կարող ես տեսնել Կարգավորումներ բաժինը Հանձնարարությունների աջ անկյունում։
Այս կարգավորումներին հասանելիություն ունենալուն պես կարող ես փոխել աշակերտների ծննդյան տարեթիվը ու այլ կարգավորումները։ Համոզվիր, որ ավարտելուց հետո սեղմել ես «Պահպանել» կոճակը։