Ինչպե՞ս կարող եմ հեռացնել սովորողին խմբից
Թարմացված է
Մինչդեռ ուսուցիչը կարող է ընդհանրապես դադարել սովորողին դասավանդելուց և դրա միջոցով սովորողին կարող է վերջնականապես հեռացնել խմբից (ներառյալ հանձնարարությունները), կա եղանակ պարզապես հեռացնելու սովորողներին խմբից և ոչ ամբողջությամբ կտրելու ուսուցչական կապը նրանցից։
Հեռացնել դասարանից հնարավորության միջոցով ուսուցիչը, ըստ էության, հեռացնում է սովորողին դասարանից, բայց դեռ պահպանում է ուսուցիչ/սովորող կապը։ Այս եղանակով ուսուցիչը կարող է դեռ տեսնել սովորողին իր Սովորողներ էջում և եթե ցանկանում է ավելացնել նրան իր այլ խմբերում, կարող է դա անել հեշտորեն։
Սովորողին խմբից ջնջելու համար.
- Համոզվիր, որ գտնվում ես Ուսուցչի Վահանակում։ Դու կարող ես գնալ այդտեղ՝ սեղմելով էկրանի վերին ձախ մասում գտնվող քո անվանը և ընտրելով Ուսուցչի Վահանակը բացվող ընտրացանկից։
- Ընտրիր այն խումբը, որից ցանկանում ես հեռացնել սովորողներին։
- Սեղմիր Սովորողներ,որը գտնվում է ձախ հատվածի Ադմինի տակ։
- Ընտրիր մեկ կամ մի քանի սովորողներին՝ սեղմելով սովորողների ցանկի աջ կողմում։
- Սեղմիր սովորողների ցանկի վերին աջ մասում գտնվող Գործողություններ անվան աջ հատվածի սլաքին։
- Ընտրիր Հեռացնել դասարանից։