Ինչպե՞ս կարող ենք օգնել:

Ինչպե՞ս դադարեցնեմ դասավանդումը սովորողներին իմ Ուսուցչի Վահանակում

Թարմացված է

Մինչդեռ սովորողը կարող է հեռացնել ուսուցչին իր հաշվից, բայց սա անելը չի ջնջի ուսուցչի կամ մարզիչի՝ նրան տված հանձնարարությունները։ Այս պատճառով, Դադարել ուսուցիչ լինել տարբերակը Ուսուցչի Վահանակում ամենահեշտ և ամենահարմար եղանակն է ուսուցչի համար, որ միաժամանակ դադարի դասավանդել սովորողին և ջնջի նրանց հանձնարարությունները սովորողի հաշվից։ Երբ սա արվի, ուսուցչի ու սովորողի միջև կապը վերջնականապես կկտրվի։

Սովորողին դասավանդելը դադերեցնելու համար.

  • Համոզվիր, որ գտնվում ես քո Ուսուցչի Վահանակում։ Դու կարող ես գնալ այդտեղ՝ սեղմելով էկրանի վերին ձախ մասում գտնվող քո անվանը և ընտրելով Ուսուցչի Վահանակը բացվող ընտրացանկից։
  • Գնա քո Ուսուցչի Վահանակի գլխավոր էջի Սովորողներ բաժին։

Screenshot_070919_092749_PM.jpg

  • Ընտրիր մեկ կամ մի քանի սովորողներին՝ սեղմելով սովորողների ցանկի աջ կողմում գտնվող վանդակիներին։
  • Սեղմիր սովորողների ցանկի վերին, աջ մասում գտնվող Գործողություններ անվան աջ հատվածի սլաքին։
  • Ընտրիր Դադարել ուսուցիչ լինել։ Այն կհեռացնի ընտրված սովորողներին ԲՈԼՈՐ խմբերից։

Screenshot_070919_092904_PM.jpg