Ինչպե՞ս կարող եմ ինքնուրույն ավելացնել ուսուցչիս
Ուսուցիչ կարող է լինել ցանկացած ոք, ով աջակցում է քեզ սովորելու ընթացքում՝ քո ծնողը, ուսուցիչը, կրկնուսույցը, անգամ քո ընկերը։ Եթե գտել ես ինչ-որ մեկին, ով կարող է քեզ դաս տալ, նախ նա պետք է գրանցվի «Քան» ակադեմիայի իր հաշվում՝ օգտագործելով իր էլհասցեն կամ Google-ի կամ Facebook-ի իր հաշիվը։
Երբ որևէ մեկին ավելացնում ես որպես ուսուցիչ, դու հնարավորություն ես տալիս նրան տեսնելու քո առաջընթացը, որպեսզի նա այդ կերպ ավելի լավ աջակցի քեզ սովորելու ընթացքում: Եթե քո հաշվին կցված է քո էլհասցեն, ապա քո ուսուցիչը նաև կարող է տեսնել քո հիմնական էլհասցեի հաշիվը։
Հետևիր այս հրահանգներին, եթե աշակերտ ես և ցանկանում ես ավելացնել քո ուսուցչին։ Դու պետք է ունենաս կամ ուսուցչի դասարանի կոդը, կամ էլհասցեն։
- Երբ մուտք գործես «Քան» ակադեմիայի քո հաշիվ, դու կհայտնվես քո գլխավոր էջում։ Մենյուի ներքևի ձախ անկյունում սեղմիր Ուսուցիչներ։
Հաջորդիվ Քո ուսուցիչները էջում կտեսնես Միանալ խմբին կամ Ուսուցիչ ավելացնել։
Ներբեռնիր այս ուղեցույցները PDF տարբերարակով (անգլերեն)։ Ավելացրու ուսուցչիդ։
Հանիր ուսուցչին
Եթե ուզում ես հեռացնել ուսուցչիդ, մտիր Ուսուցիչներ էջը, ինչպես վերևում նկարագրված է, և աջ կողմում սեղմիր Հեռացնել կոճակը այն ուսուցչի վրա, ում ուզում ես հեռացնել։ 13 տարեկանից փոքր երեխաները չեն կարող հեռացնել իրենց ծնող-ուսուցչի դերը։ Երեխայի հաշվում հնարավոր չէ ծնող-ուսուցիչ հատվածը հանել։