Ինչպե՞ս կարող ենք օգնել:

Ինչպե՞ս անվանափոխեմ իմ սովորողների ցանկի սովորողներին

Թարմացված է

Ուսուցիչներն ու դասավանդողները կարող են խմբագրել, թե ինչպես իրենց սովորողների անունները հայտնվեն իրենց Ուսուցչի Վահանակի Սովորողներ բաժնում։

Սովորողի երևացող անունը քո Սովորողներ էջում փոխելը չի ազդի սովորողի ընտրված օգտանվան կամ մականվան վրա (կամ իրենց հաշվում ցանկացած այլ բանի վրա), և այդ փոփոխությունները տեսանելի կլինեն միայն քեզ։

Սովորողի անունը քո Ուսուցչի Վահանակիում փոփոխելու համար՝

  1. Համոզվիր, որ գտնվում ես քո Ուսուցչի Վահանակում։ Դու կարող ես գնալ այդտեղ՝ սեղմելով էկրանի վերին ձախ մասում գտնվող քո անվանը և ընտրելով Ուսուցչի Վահանակը բացվող ընտրացանկից։
  2. Սեղմիր Սովորողներ կոճակին։ Նախապես սովորողները ցուցակագրված են` ըստ իրենց օգտանունների։ Դրանք փոխելու համար սահեցրոը քո կուրսորը ցուցակում ուսանողի անվան վրայով։ Սեղմիր Խմբագրել տեսանելի անունը, որ հայտնվել է սովորողի անվան աջ մասում (նշատուփի/վանդակի կողքին)։
  3. Այն կբացի մի դաշտ, որտեղ դու կարող ես փոխել անվանումը ցանկացած անվան, որը կհեշտացնի քեզ համար նույնականացնել և կարգավորել քո սովորողներին։ Փոփոխությունները պահպանելու համար սեղմիր քո ստեղնաշարի Enter կոճակը։

Edit_Student_Display_Name.png

Նախընտրում ես ամեն ինչ այբբենական կարգո՞վ։ Սեղմիր սովորողների Ցանկի վերին մասում՝ Սովորողի անուն բառերի կողքին գտնվող փոքրիկ սլաքին՝ ցանկը այբբենական կարգով դասավորելու համար։ Կրկին սեղմիր դրան հակառակ գործողության համար։

Screenshot_071019_083128_AM.jpg