Ինչպե՞ս սկսել «Քան» ակադեմիայում
Թարմացված է
Բարի գալուստ «Քան» ակադեմիա
Հետևիր այս չորս քայլին, որպեսզի սկսես «Քան» ակադեմիան օգտագործել քո աշակերտների հետ։
- Քայլ 1։ Ստեղծիր քո հաշիվը։ Մտիր hy.khanacademy.org: Ընտրիր Ուսուցիչներ, սկսեք այստեղից և հետևիր քայլերին քո հաշիվը ստեղծելու համար։
Ուշադրություն։ Անկախ նրանից, թե ինչ կընտրես, երբ սկսես ստեղծել հաշիվդ, դու կունենաս հնարավորություն քո դերը որպես սովորող, մարզիչ կամ ծնող ընտրելու։ Հաշիվ ստեղծելու գործընթացին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող ես սեղմել այստեղ։
- Քայլ 2։ Ստեղծիր խումբ։ Մտիր քո Ուսուցիչների վահանակը, որը հասանելի է մուտքանունի մենյուի վերևի աջ անկյունում։ Սեղմիր Նոր խումբ ավելացնել կոճակը։
Գրիր քո խմբի անունը կամ ներբեռնիր Google Classroom-ի քո դասարանը։ Այնուհետև ընտրիր քո խմբի առարկան։ Խումբ ստեղծելու մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար սեղմիր այստեղ։
Ուշադրություն։ Երբ առարկա ավելացնես, «Քան» ակադեմիան այդ թեմային առնչվող նյութեր կարող է առաջարկել՝ հանձնարարելու համար։ Սակայն, դրանցից զատ, դու քո սովորողներին կարող ես նաև այլ հանձնարարություններ տալ կամ սովորողները կարող են պարապել նաև իրենց նախընտրած նյութերը։
- Քայլ 3։ Ավելացրու քո աշակերտներին։
Չորս եղանակով կարող ես քո աշակերտներին ավելացնել քո խմբում։
- Քո սովորողները կարող են խմբի կոդի միջոցով ինքնուրույն մուտք գործել։ Յուրաքանչյուր խումբ ունի իր հատուկ կոդը։ Սովորողները կարող են մուտքագրել խմբի կոդը այստեղ՝ www.khanacademy.org/coaches, որպեսզի միանան օնլայն խմբին։
- Միացրու քո Google Classroom-ի հաշվին և ներմուծիր դասարանը։ Քեզ անհրաժեշտ կլինի քո Google հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը։
- Հրավիրիր աշակերտներին էլհասցեի միջոցով։ Հարկավոր է ունենալ աշակերտների էլհասցեների ցանկը։
- Ավելացրու աշակերտներին առանց էլհասցեի։ Դու ինքդ կարող ես նրանց համար «Քան» ակադեմիայի հաշիվներ ստեղծել։
- Քայլ 4։ Առանց որևէ խնդրի օգտագործիր կայքը։
Ուսուցչի վահանակը «Քան» ակադեմիայում ուսուցչի գլխավոր էջն է։ Դու միշտ կարող ես վերադառնալ այնտեղ՝ սեղմելով «Քան» ակադեմիայի կայքի վերևի կենտրոնի լոգոյի վրա կամ սեղմել Ուսուցչի վահանակի վրա՝ էկրանի վերևի աջ անկյունում՝ քո անվան մենյուի հատվածում։
Ուշադրություն։ Սկզբում քո հաշիվը կարող է նշել Ավելացնել աշակերտներին Ուսուցչի վահանակի փոխարեն, եթե դեռ ոչ մի սովորող չունես։
Եթե «Քան» ակադեմիայի լոգոյի վրա սեղմելու դեպքում կայքը քեզ չի տանում Ուսուցչի վահանակ, կարիք կա որոշ փոփոխություններ կատարել կարգավորումներում։ Սեղմիր Կարգավորումներ կոճակը անվանդ վերևի աջ անկյունում, իջիր Դերեր բաժինը և համոզվիր, որ քո գլխավոր էջը Ուսուցչի վահանակն է նշված։