Ինչպե՞ս օգտագործեմ «Քան» ակադեմիան առանց ինտերնետ կապի
Եթե որոշ ժամանակ առանց ինտերնետի ես լինելու, լավ տարբերակ է ներբեռնել տեսանյութերը «Քան» ակադեմիայի հավելվածում, որպեսզի կարողանաս դրանք դիտել առանց ինտերնետի։ Այստեղ կարդա՝ ինչպես դա անել iOS և Android համակարգերում:
Android հավելված
1. Բացիր «Քան» ակադեմիայի Android հավելվածը և ընտրիր այն տեսանյութերը, որոնք ցանկանում ես դիտել օֆլայն։
2. Սեղմիր Էջանիշներ կոճակը էկրանի վերին աջ անկյունում։ Տեսանյութը կավելացվի քո էջանիշների ցանկում։
3. Մտիր էջանիշների բաժինը՝ սեղմելովԷջանիշներ կոճակը , և սեղմիր Ներբեռնել կոճակը՝ տեսանյութը ներբեռնելու համար։
Եթե ուզում ես փոփոխել ներբեռնելու կարգավորումները (օրինակ՝ ներբեռնել տեսանյութեր բարձր որակով), սեղմիր Ներբեռնման կարգավորումներբաժինը։
iOS հավելված
1. Մտիր «Քան» ակադեմիայի iOS հավելվածը և ընտրիր այն տեսանյութը, որը ցանկանում ես հետագայում դիտել առանց ինտերնետի։
2. Սեղմիր Էջանիշներ կոճակը էկրանի վերին աջ անկյունում։ Տեսանյութը կավելացվի քո էջանիշների ցանկում։
3. Մտիր էջանիշների բաժին՝ սեղմելովԷջանիշներ կոճակը , և սեղմիր Ներբեռնել կոճակը՝ տեսանյութը ներբեռնելու համար։
Եթե ուզում ես փոփոխել ներբեռնելու կարգավորումները (օրինակ՝ ներբեռնել տեսանյութեր բարձր որակով), սեղմիր Ներբեռնման կարգավորումներբաժինը։
Առանց ինտերնետ հասանելիության բնակավայրեր
Եթե ցանկանում ես շարունակաբար կիրառել «Քան» ակադեմիան ինտերնետ հասանելիություն չունեցող վայրերում, խորհուրդ ենք տալիս կիրառել Kolibri-ն, որը Learning Equality ընկերության կողմից ստեղծված կրթական հարթակ է՝ «Քան» ակադեմիայի տեսանյութերն ու վարժություններն առանց ինետերնետի հասանելի դարձնելու համար։ Բացելով Kolibri -ն(որը հիմնված է առաջին հարթակի՝ KA Lite-ի վրա) ՝ կարող ես «Քան» ակադեմիայի տեսանյութեր դիտել և վարժություններ լուծել առանց ինտերնետի։
Kolibri-ի հետ կապված օժանդակություն ստանալու համար խնդրում ենք ուսումնասիրել Կիրառման ուղեցույցները, իսկ հավելյալ աջակցության համար գրեք այդ մասին համայնքային ֆորումում կամ կապվեք Learning Equality-ի թիմի հետ։