Ի՞նչ է դասընթացի և բաժնի վարպետությունը
«Քան» ակադեմիայի առաքելությունն է տրամադրել միջազգային չափանիշներին համապատասխան անվճար կրթություն բոլորին և ամենուրեք։ Այս առաքելությանը ծառայելու ճանապարհին «Քան» ակադեմիայի թիմի կողմից տրվող հնարավորություններից մեկը սովորողի առաջադիմության արձանագրումն է բոլոր դասընթացներում, տեխնիկական միջոցներով և լեզուներով։ Մենք սա անվանում ենք «Վարպետության համակարգ»։
Դասընթացի վարպետություն
Դասընթացները, որոնցում կարելի է վարպետանալ, ցույց են տալիս՝
- Այդ դասընթացում վարպետանալու համար անհրաժեշտ միավորներից քանիսն ես արդեն հավաքել։
- Դասընթացի քանի տոկոսում ես արդեն վարպետացել:
- Ներքևի հատվածում նաև կարող տեսնել ընդհանուր պատկերը (Հմտությունների ամփոփում՝):
Դասընթացներն ունեն նաև «Դասընթացի մարտահրավեր» հատվածը՝ էջի ներքևի մասում։ Դրա միջոցով դու կարող ես անցնել գնահատման թեստ, որն ընդգրկում է մի խումբ հմտություններ ամբողջ դասընթացից:
Բաժնի վարպետություն
Բաժնի էջն ունի մի քանի տարրեր, որոնք նշված են վերևի նկարում․
- Տվյալ բաժնի ընդհանուր վարպետության միավորների քանակը (օրինակ՝ 1200 միավոր այս բաժնում, --100 միավոր՝ յուրաքանչյուր հմտության համար)
- Տեսանյութեր դիտելու և հոդվածներ կարդալու բաժին:
- Վարժություններ կատարելու բաժին:
- «Պարապելու» ներքևում կարող ես տեսնել յուրաքանչյուր հմտության մեջ քո առաջընթացը՝ «Ծանոթից» մինչև «Փորձառու»։
Պարապել հմտությունների և վարպետության մակարդակի բարձրացման համար
Երբ սկսում ես որևէ վարժություն, ստուգողական, ամփոփիչ թեստ կամ դասընթացի մարտահրավեր, բացվում է մի պատուհան, որտեղ երևում է, թե քանի հարց է լինելու: Եթե ստուգողական կամ ամփոփիչ թեստ ես լուծում, կտեսնես նաև մոտավորապես ինչքան ժամանակ է պահանջվել այլ սովորողներից այն կատարելու համար։
Վարժությունը, ստուգողականը, ամփոփիչ թեստը կամ դասընթացի մարտահրավերը ավարտելուն պես նորից պատուհան կբացվի։ Ձախ կողմում անմիջապես երևում է, թե քանի հմտությունում է մակարդակդ բարձրացել կամ իջել, որ հմտության մակարդակն է նույնը մնացել։ Աջ կողմում յուրաքանչյուր հմտության մակարդակի փոփոխության վերաբերյալ մանրամասն նկարագիրն է։
Այս պատուհանը կարող է նաև պարապելու համար որոշ դասեր առաջարկել՝ ելնելով հարցերին պատասխանելու քո արդյունքներից։
Հմտությունների մակարդակները նոր «Վարպետության համակարգում»
Յուրաքանչյուր հմտություն արժե 100 վարպետության միավոր։ Երբ դու հմտություններ պարապելիս պատասխանում ես ստուգողականների, ամփոփիչ թեստերի և դասընթացների մարտահրավերների հարցերին, բարելավում ես այդ հմտության քո մակարդակը (կամ էլ այն իջնում է, եթե դու այդ դասընթացի որոշ հարցերում բացթողումներ ունես):
«Ծանոթ» մակարդակին հասնելով՝ դու 100-ից 50 միավոր կվաստակես։ «Փորձառու» մակարդակին հասնելը միավորներդ կդարձնի 80։ Իսկ երբ դառնաս հմտության վարպետ, կվաստակես վարպետության բոլոր 100 միավորները։
Վարպետությունը հեշտ չէ վաստակել, և դա կանխամտածված է այդպես։ Բայց եթե դու ջանք գործադրես դրան հասնելու համար, դա կնշանակի, որ դու վաստակել ես այն (և սովորել)։ Հուսանք՝ բոլորը, ովքեր կկիրառեն «Վարպետության» համակարգը, բավականություն կստանան հմտությունների մակարդակները բարելավելուց և Դասընթացի ու Բաժնի Վարպետության մեջ 100%-ի հասնելուց։