Ինչպե՞ս կարող ենք օգնել:

Ինչպե՞ս կարող եմ փոխել հեռախոսային հավելվածի լեզուն

Թարմացված է

Հրաշալի նորություն

Դու հիմա կարող ես կարգավորել «Քան» ակադեմիայի բջջային հավելվածի լեզուն թե Android, թե iOS համակարգերում՝ համապատասխանաբար 2.4.0 և 6.4.0 տարբերակներից սկսած։

Մեր համայնքի հիմնական պահանջներից էր հարթակը տարբեր լեզուներով կիրառելու հնարավորություն ունենալը, և մենք ուրախ ենք այս տարբերակներն ավելացնելու համար։ Դու հիմա կարող ես կիրառել «Քան» ակադեմիան հետևյալ լեզուներով․

  • հայերեն
  • բենգալերեն
  • բուլղարերեն
  • չինարեն (պարզեցված)
  • չեխերեն
  • անգլերեն
  • ֆրանսերեն
  • վրացերեն
  • գերմաներեն
  • ինդոնեզերեն
  • կորեերեն
  • նորվեգերեն
  • լեհերեն
  • պորտուգալերեն (Բրազիլիայի)
  • պորտուգալերեն (Պորտուգալիայի)
  • սերբերեն
  • իսպաներեն
  • թուրքերեն
  • և շուտով՝ շատ այլ լեզուներով ևս։

Քո հեռախոսային հավելվածի լեզուն փոխելու համար կատարիր հետևյալ քայլերը․

  1. Բացիր «Քան» ակադեմիայի հավելվածը։
  2. ՀավելվածիHome էջում սեղմիր կարգավորումների պատկերակը (), որպեսզի հայտնվեսԿարգավորումներում։
  3. Սեղմիր Select language
  4. Այնտեղ հայտնվելով՝ ընտրիր քո նախընտրած լեզուն։

ChangeLanguage2.0.gif

Ուշադրություն։iOS համակարգով աշխատող սարքերի համար այս ֆունկցիան աշխատում է, եթե կատարել ես iOS 13 թարմացումը։ Եթե քո սարքը օգտագործում է iOS 12 կամ ավելի հին տարբերակ, օպերացիոն համակարգն ինքնաբերաբար կընտրի հավելվածի լեզուն՝ հիմնվելով քո հեռախոսի լեզուների կարգավորման վրա։