Ինչպե՞ս կարող ենք օգնել:

Ես ուսուցիչ եմ, մարզիչ կամ ծնող․ ինչպե՞ս կարող եմ սկսել օգտագործել կայքը։

Թարմացված է

Ստեղծիր քո հաշիվը 

Քո հաշիվը ստեղծելու համար այցելիր hy.khanacademy.org: Եթե դու սեղմես «Ուսուցիչներ»  կամ «Ծնողներ» կոճակների վրա, կհայտնվես կայքի համապատասխան էջում, որտեղ կկարողանաս ավելացնել աշակերտների կամ երեխաների։ 

Ուշադրություն։ Անկախ նրանից, թե դու ինչ կընտրես, քեզ հնարավորություն կընձեռնվի սովորել, սովորեցնել կամ հանդիսանալ ծնող։ 

Ստեղծիր/ավելացրու երեխայի կամ աշակերտի հաշիվ

Եթե դու ցանկանում ես հանդես գալ որպես որևէ երեխայի ծնող կամ սովորեցնել աշակերտի, ապա «Քան» ակադեմիայում գրանցվելուց հետո քեզ հասանելի կդառնան մարզելու գործիքները, որոնք տեսնելու համար հարկավոր է էջի վերևի աջ անկյունում սեղմել քո անվան վրա և ընտրել «Ծնողի վահանակ» կամ«Ուսուցչի վահանակ»։

Դու կարող ես հաշիվներ ստեղծել քո աշակերտների կամ երեխաների համար՝ քեզ համար հաշիվ ստեղծելուց անմիջապես հետո։ Տես նաև այս բաժինը։

Ուշադրություն։ Եթե քո երեխան 13 տարեկանից փոքր է, նրա հաշիվը ունենալու է հատուկ գաղտնիություն և անվտանգություն։ 

Փորձիր ինքդ

Սեղմիր «Դասընթացներ» կոճակի վրա՝ էջի վերևի ձախ անկյունում և սկսիր բացահայտել ինքդ։ Սա լավագույն ճանապարհն է՝ բացահայտելու, թե ինչ են անելու քո աշակերտները կամ երեխաները։

Ծանոթացիր մեր ռեսուրսներին

Մարզիչ կարող է դառնալուսուցիչը, ծնողը, մենթորը, անգամ ընկերը։ Կապ չունի՝ մարզիչն ով է, նրա առաքելությունը իր սովորողներին ուղղորդելն է, հաղթանակները տոնելը և օգնելը, որ պարտություններից դասեր քաղեն։ Եթե անգամ դու ուսուցիչ չես, միևնույնն է, ուսուցիչների համար նախատեսված ռեսուրսները կարող են քեզ համար օգտակար լինել։

Տես նաև՝