Ինչպե՞ս կարող ենք օգնել:

Ինչպե՞ս կարող եմ խմբագրել իմ հաշվի կարգավորումները

Թարմացված է

Եթե դու 13 տարեկանից մեծ ես, ապա կարող ես մտնել «Քան» ակադեմիայի քո հաշվի կարգավորումները՝ հետևելով այստեղ.

  • Փոխիր քո անունը (ինչպես նախընտրում ես, որ երևա կայքում), հատուկ օգտանունը, գաղտնաբառը, հիմնական լեզուն, ձայնային էֆեկտները և տեսանյութի ավտոմատ միանալու կարգավորումները։
  • Միացիր/անջատիր «Քան» ակադեմիայիդ հաշիվը Google-ից, Facebook-ից կամ էլհասցեից։
  • Ընտրիր «Քան» ակադեմիայի քո գլխավոր էջը։
  • Նշիր քո դպրոցը։
  • Կարգավորիր քո էլհասցեի նախընտրությունները։
  • Ընդմիշտ ջնջիր «Քան» ակադեմիայի քո հաշիվը։

Խմբագրիր քո հաշվի կարգավորումները

Երբ մուտք ես գործում «Քան» ակադեմիայի քո հաշիվ՝

  1. Վերևի աջ անկյունում սեղմիր քո անվան վրա, որը կտանի մենյուի բաժին։
  2. Սեղմիր Կարգավորումներ։
  3. Դու կունենաս մի քանի հնարավորություն Հաշվի ներդիրում, ինչպիսիք են՝
  • Հիմնական։ Կարող ես փոխել քո իրական անունը, օգտանունը, ծննդյան թիվը, հիմնական լեզուն, ձայնային էֆեկտները և տեսանյութի ավտոմատ շարունակելու հնարավորությունը։
  • Գաղտնաբառ։ Կարող ես փոխել քո գաղտնաբառը։
  • Կապված հաշիվներ։ Կապիր «Քան» ակադեմիայի քո հաշիվը Google-ին, Facebook-ին կամ էլհասցեին։ Կարող ես նաև անջատել հաշիվները։
  • Կապել CollegeBoard.org հաշվին։ Թարմացված պահիր «Քան» ակադեմիայի քո հաշիվը պաշտոնական SAT, PSAT/NMSQT®, PSAT10, or PSAT 8/9 գնահատականներիդ հետ։
  • SAT երկարաձգված ժամանակի հարմարեցում: բաժինները և ժամանակը
  • Հասանելիություն։ Թաքցրու այն նյութերը, որոնք պահանջում են մկնիկի առկայություն։
  • Բջջային հեռախոսի համար։ Հատուկ միջոցառումների դեպքում տեքստային հաղորդագրության ծանուցում ստանալու տարբերակ։
  • Դերեր։ Ընտրիր «Քան» ակադեմիայի քո գլխավոր էջի տեսքը (Սովորող, Ծնող կամ Ուսուցիչ/Մարզիչ)։
  • Հանրային էջի տեղեկություն։ Նշիր քո դպրոցը (պարտադիր է լրացնել ZIP կոդը)։
  • Ջնջել հաշիվը։ Ընդմիշտ ջնջիր «Քան» ակադեմիայի քո հաշիվը։

Edit_Your_Account_Settings.png

4. Օգտագործիր Էլհասցեի ներդիրը՝ Ծանուցումներ բաժնում տարբերակները փոխանջատելու, շաբաթական հաշվետվություններ և նորություններ ստանալու համար։ Դու նաև կարող ես ընտրել, թե որ էլհասցեին ուղարկենք նամակները, կամ կարող ես ապաբաժանորդագրվել բոլոր նամակներից։

Screenshot_021220_024546_PM.jpg

5.Նշենք նաև, որ մենք ավելացրել ենք հավելյալ քայլ՝ քո հաշվի անվտանգությունը պաշտպանելու համար։

Առաջին անգամ որևէ փոփոխություն կատարելու, օրինակ՝ գաղտնաբառը փոխելու, Google կամ Facebook հաշվին կապելու, ծնողի էլ. հասցեն ավելացնելու և/կամ հաշիվը ջնջելու համար սկզբում պետք է վավերացնես քո հաշիվը՝ տպելով քո հաշվի գաղտնաբառը կամ օգտագործելով քո Google հաշվի վավերացումը։

Screenshot_021220_025207_PM.jpg

Եթե 13 տարեկանից փոքր ես, միայն քո ծնողը կամ ուսուցիչը կարող է խմբագրել հաշվիդ կարգավորումները։