Ինչպե՞ս կարող ենք օգնել:

Ինչպե՞ս հաշիվ ստեղծեմ

Թարմացված է

 

«Քան» ակադեմիայում գրանցվելը անվճար է և շատ հեշտ՝ անկախ նրանից՝ դու ուսուցի՞չ ես, թե՞ ծնող։  

Հաշիվ ստեղծելու համար այցելիր «Քան» ակադեմիայի կայքէջ : Սեղմիր «Ուսուցիչներ, սկսեք այստեղից» կամ «Ծնողներ, սկսեք այստեղից» կոճակը, և կայքը քեզ կուղղորդի, թե ինչպես ավելացնես սովորողներ կամ երեխաներ։ Անկախ այն բանից, թե սկզբում ինչ ես ընտրում, քո հաշիվը թույլ կտա կարգավորումներում ավելացնել նաև սովորողի, ուսուցչի կամ ծնողի վահանակները։

Եթե դու ցանկանում ես հանդիսանալ որևէ երեխայի ծնող կամ սովորեցնել աշակերտի, «Քան» ակադեմիայում գրանցվելուց հետո քեզ հասանելի կդառնան մարզելու գործիքները, որոնք տեսնելու համար անհրաժեշտ է էջի վերևի աջ անկյունում սեղմել քո անվան վրա, այնուհետև ընտրել Քո սովորողները կամՔո երեխաները։ 

Երբ հաշիվ ստեղծես քեզ համար, կարող ես հաշիվներ ստեղծել նաև քո սովորողների կամ երեխաների համար։ Եթե քո երեխան 13 տարեկանից փոքր է, ապա նրա հաշիվը կենթարկվիգաղտնիության քաղաքականության պայմաններին։

Ուղղորդումներ ստանալու համար ստորև նշվածներից ընտրիր համապատասխան ուղեցույցը։

Ծնողների համար՝

Ուսուցիչների համար՝

Մեկ այլ տարբերակով՝ սովորողները կարող են ինքնուրույն հաշիվ ստեղծել և ավելացնել քեզ՝ որպես մարզիչ/ուսուցիչ։ Մենք առաջարկում ենք այս տարբերակը, եթե սովորողները վարժ կարողանում են օգտվել տեխնոլոգիայից, և հատկապես, եթե շատ սովորողներ ունես։