Ինչպե՞ս կարող ենք օգնել:

Ինչպե՞ս կարող եմ օգնել «Քան» ակադեմիայի Աջակցողների համայնքին

Թարմացված է

Մեր Աջակցողների համայնքում միշտ կարիք ունենք մարդկանց, ովքեր պատրաստ են պատասխանել օգտատերերի հարցերին ու օգնել նրանց կիրառել «Քան» ակադեմիայի հարթակը։

Աջակցող դեսպանների ծրագիրը մի նախաձեռնություն է, որը միտված է միավորելու «Քան» ակադեմիայի ակտիվ անդամներին այն մարդկանց հետ, ովքեր աջակցության կարիք ունեն։ Նպատակն է ուղղորդել աջակցության կարիք ունեցողներին՝ ստանալ օգնություն «Քան» ակադեմիայի Աջակցողների համայնքի այլ օգտատերերից։  

 

Ինչպիսի հատկանիշներ պետք է ունենա Աջակցող դեսպանը

  • Ուրիշներին օգնելու ցանկություն։ Ամեն ինչից առաջ այս դերը ենթադրում է օգնել մյուսներին հասնելու իրենց ուսումնական նպատակներին։  Մարդիկ մտնում են «Քան» ակադեմիայի հարթակ տարբեր նպատակներով, և մենք պետք է օգնենք նրանց գտնելու այն, ինչ իրենց անհրաժեշտ է։
  • Նվիրվածություն գաղափարին։ Նվիրվածություն «Քան» ակադեմիայի առաքելությանը՝ ընդլայնելու բարձրորակ կրթության հասանելիությունը։
  • Աջակցող համայնքի և «Քան» ակադեմիայի հետ աշխատանքի փորձ։ Ծանոթություն կայքին և հմտություն՝ գտնելու այն հարցերի պատասխանները, որոնք ինքդ չգիտես։
  • Համբերություն և կարեկցանք։ Ժամանակ տրամադրել լսել և իսկապես հասկանալ խնդիրը ամենթանկարժեք փորձառությունն է, նույնիսկ եթե ի վերջո չենք կարողանում լուծել խնդիրը։

 

Աջակցող դեսպաններին ներկայացվող պահանջները

  • «Քան» ակադեմիայի համայնքին ցուցաբերել են շարունակական աջակցություն՝ պատասխանելով նամակներին, մասնակցելով քննարկումներին և թողնելով բարձրորակ մեկնաբանություններ։Սա երաշխավորում է, որ Աջակցող դեսպանները ծանոթ են «Քան» ակադեմիայի հարթակին ու համայնքին և լավ մեկնաբանություններ անելու և հարցերին լուծումներ տալու փորձ ունեն։
  • Առնվազն վերջին վեց ամսվա ընթացքում արգելք պահանջող կամ վատ պահվածք չեն ցուցաբերել, ինչպիսիք են գրագողությունը, քվեարկության կեղծումը կամ սպամ անելը։ Աջակցող դեսպանները պետք է ծանոթ լինեն «Քան» ակադեմիայում լավ պահվածքի կարգերին, որպեսզի իրենք էլ լավ օրինակ լինեն մյուսների համար և ճիշտ դատողությամբ աջակցեն համայնքին։

 

Աջակցող դեսպանների պարտականությունները

  • Պատասխանել հարթակի գործիքների վերաբերյալ օգտատերերի հարցերին
  • Խորհուրդ տալ, թե ինչպես կարելի է հնարավորինս արդյունավետ կիրառել «Քան» ակադեմիայի հարթակը։
  • «Քան» ակադեմիայի թիմին տեղեկացնել տեխնիկական նոր խնդիրների մասին։
  • Բարձրաձայնել պահանջված գաղափարները։
  • Հետադարձ կապ տրամադրել կայքի նոր գործիքների և փոփոխությունների վերաբերյալ։ 

 

Դիմելու գործընթաց

Դիմիր «Քան» ակադեմիայի Աջակցող դեսպանների համար նախատեսված հայտի միջոցով, որպեսզի մենք կարողանանք կապվել քեզ հետ՝ խոսելու «Քան» ակադեմիայի համայնքին օգնելու քո պատրաստակամության մասին։

 

Կարո՞ղ եմ օգնել, եթե ես Աջակցող դեսպան չեմ հանդիսանում։

Այո։ Համայնքի յուրաքանչյուր անդամ կարող է օգնել՝ ստեղծելով ջերմ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուրը սիրով է սովորում։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, թե ինչպես կարող ես օգտակար լինել․

  • Ամբողջական պատասխաններ տուր։ Համբերատար եղիր և օգնիր մարդկանց, որպեսզի նրանք չդժվարանան սովորելու ճանապարհին։ Այո կամ ոչ նշելու փոխարեն տուր ամբողջական պատասխաններ, որոնք հեշտ ընկալելի են։
  • Եղիր ինքնաբավ։ Նախքան պատասխանելը ստուգիր՝ արդյոք որևէ մեկն արդեն պատասխանել կամ հարցրել է, թե ոչ, և եթե այո, ապա քվեարկիր դրանց օգտին։
  • Խուսափիր ցածրորակ մեկնաբանություններից։ Պատասխանների կրկնօրինակումից, սպամ անելուց, չառնչվող կամ կոպիտ մեկնաբանություններ թողնելուց պետք է միշտ խուսափել։ Հիշիր, «Քան» ակադեմիան կիրառում են տարբեր տարիքի սովորողներ, և մենք ակնկալում ենք, որ մեկնաբանելիս դա հաշվի է առնվում։


Եթե կասկածում ես կամ ցանկանում ես ավելին իմանալ, թե ինչպես կարող ես օգնել համայնքին, ուսումնասիրիր մեր Համայնքի համար նախատեսված ուղեցույցները։