Ինչպե՞ս կարող ենք օգնել:

Ի՞նչ են էներգիայի միավորները, կրծքանշանները և ավատարները

Թարմացված է

Էներգիայի միավորներ

Էներգիայի միավորները չափում են կատարված աշխատանքը «Քան» ակադեմիայում։ Սովորողները վաստակում են շատ էներգրայի միավորներ՝ ստանալով նոր գիտելիքներ։ Դրանք վարպետության կամ հմտության չափման համար չեն։

9/22/2017 դրությամբ դու վաստակել ես միավորներ հետևյալ առաջադրանքների համար

  • Համակարգչային ծրագրավորման մարտահրավերները կատարելու համար
  • Տեսանյութեր դիտելու համար
  • Արդեն դիտած տեսանյութերի համար
  • Խնդիրներ լուծելու համար
  • Առաջադրանքներն ավարտելու համար

Կրծքանշաններ

Կրծքանշանները շնորհվում են վարքագծերի համար -- միավորներ վաստակելու, վարժություններում վարպետության հասնելու կամ այլ գործողությունների համար, ինչպիսիք են համայնքի ստեղծումը կամ համակարգչային գիտություն սովորելը։

Կրծքանշանների 5 հիմնական մակարդակ կա։ Դրանք են՝ դասավորված ամենատարածվածից մինչև ամենահազվադեպը․

  • Երկնաքար
  • Լուսին
  • Երկիր
  • Արև
  • Սև խոռոչ

Կան նաև հատուկ «Մարտահրավեր» կրծքանշանները, որոնք ստանում եք որոշ դասընթացներ, ուսումնական նյութեր կամ հատուկ առաջադրանքներ ավարտելիս։

Ավատարներ

Քո ավատարը այն կերպարն է, որը ներկայացնում է քեզ «Քան» ակադեմիայի համայնքում։ Որոշ ավատարներ կարող ես ընտրել, երբ նոր ես միանում «Քան» ակադեմիային։ Մյուսները հասանելի են դառնում, երբ վաստակում ես համապատասխան քանակի էներգիայի միավորներ։

Դու կարող ես փոխել քո ավատարը՝ սեղմելով Անձնական էջում քո անվան կողքին գտնվող նկարի վրա։

Շատ ավատարներ ունեն «մի քանի մակարդակ»։ Երբ ավելի շատ էներգիայի միավորներ ես հավաքում, հասանելի են դառնում ավատարի առավել առաջադեմ տարբերակները։

Ավելին՝ շատ էներգիայի միավորներ հավաքելու դեպքում դու կարողանում ես նաև փոխել քո ավատարի հետևի ֆոնը։