Ինչպե՞ս կարող ենք օգնել:

«Քան» ակադեմիան ունի՞ պաշտոնական հեռախոսային հավելված

Թարմացված է

Այո՛։ «Քան» ակադեմիան ունի պաշտոնական iOS հավելվածը (աշխատում է iOS 12 և ավելի նոր սարքերի համար) և Android հավելվածը։ Մենք ունենք նաև հատուկ հավելված՝ նախատեսված երկուսից վեց տարեկան երեխաների համար՝ «Khan Academy Kids» (հասանելի է iOS և Android համակարգի համար)։

Այստեղ կարող ես գտնել մեր հավելվածում առկա բոլոր հնարավորությունները։

Ներքևում կարող ես գտնել հղումները, որոնց միջոցով կարող ես ներբեռնել հավելվածները.

  • Մեր iOS հավելվածը կարող ես ներբեռնել՝ սեղմելով այստեղ։
  • Մեր Android հավելվածը կարող ես ներբեռնել՝ սեղմելով այստեղ։
  • «The Khan Academy Kids»-ի iOS հավելվածը կարող ես ներբեռնել՝ սեղմելովայստեղ։
  • «The Khan Academy Kids»-իAndroid հավելվածը կարող ես ներբեռնել՝ սեղմելով այստեղ։ 

Ցանկացած այլ տիպի հեռախոսի կամ պլանշետի հավելվածներում ներառված չեն «Քան» ակադեմիայի ծրագրերը։ Քո սմարթ հեռախոսում կամ պլանշետում կարող ես օգտվել «Քան» ակադեմիայի նյութերից՝ մտնելով զննիչ (browser) և գլխավոր էջից շարունակել։

Ուշադրություն դարձրու, որ «Քան» ակադեմիան ժամանակին ուներ Windows հավելվածը։ Տվյալ պահին հավելվածը հնարավոր չէ ներբեռնել․ տե՛ս«Windows KA-app to be removed from the app store»։