Ինչպե՞ս կարող ենք օգնել:

Ինչպե՞ս փոխեմ գաղտնաբառս

Թարմացված է

Եթե «Քան» ակադեմիայում հաշիվդ ստեղծել ես Ֆեյսբուքի կամ Google-ի հաշիվների միջոցով, ապա քո գաղտնաբառը նույնն է, ինչ Ֆեյսբուքի կամ Google-ի քո հաշվինը։ Դու կարող ես փոխել գաղտնաբառդ Ֆեյսբուքի կամ Google-ի միջոցով։

Եթե «Քան» ակադեմիայում հաշիվ ունես և մոռացել ես գաղտնաբառդ, ապա հետևիր այս հղմանը։

mceclip0.png

Երբ լրացնես քո էլփոստի հասցեն և սեղմես Փոխել գաղտնաբառը, մի հղում կուղարկվի քո  էլփոստին։ Սեղմիր այդ հղման վրա, և քեզ կառաջարկվի նոր գաղտնաբառ լրացնել։ Եթե չես ստացել այդ նամակը, ստուգիր էլփոստիդ spam պանակը։

Եթե արդեն «Քան» ակադեմիայի քո հաշվում ես, ապա այցելիր Կարգավորումներ բաժինը։

mceclip1.png

Հենց սեղմես «Փոխել գաղտնաբառը», դու պետք է հաստատես, որ քո հաշիվն է՝ լրացնելով քո հաշվի ներկայիս գաղտնաբառը, կամ պետք է մուտք գործես քո Google-ի հաշվով։ 

Screenshot_021220_025207_PM.jpg

Սա անելուց հետո մի մոռացիր սեղմել Փոխել գաղտնաբառը ՝ փոփոխությունները պահպանելու համար։

Տես նաև՝