Ինչպե՞ս կարող ենք օգնել:

Եթե իմ երեխան 13 տարեկանից փոքր է, հարթակ մուտք գործելու ի՞նչ տարբերակներ կան։

Թարմացված է
 
Մենք հանձնառու ենք պաշտպանել երեխաների գաղտնիությունը և ստեղծել ենք անվտանգության միջոցառումներ՝ պաշտպանելու համար այն երեխաներին, ովքեր հետաքրքրված են օգտվել «Քան» ակադեմիայի հարթակից։
 
Եթե երեխան 13 տարեկանից փոքր է և փորձում է «Քան» ակադեմիայում ստեղծել հաշիվ, գրանցման էջում նրանից կպահանջվի գրել իր ծնողի էլ. հասցեն: Ծնողի էլ. հասցեին մենք նամակ կուղարկենք և կնշենք, թե երեխայի հաշիվ ստեղծելու համար ինչ հավելյալ քայլեր են անհրաժեշտ:
 
Եթե քո 13 տարեկանից փոքր երեխան ուզում է հաշիվ ստեղծել «Քան» ակադեմիայում, ապա կա երեք տարբերակ՝
  • Երեխայի ծնողը կամ օրինական խնամակալը կարող է երեխայի համար հաշիվ ստեղծել՝ այցելելով hy.khanacademy.org/parent: Ծնողն այնուհետև կարող է սեղմել Ավելացնել երեխայի կոճակը։ Երեխայի և ծնողի հաշիվները ինքնաբերաբար կապվում են, և ծնողը դառնում է նրա հիմնական մարզիչը։ Որոշ հնարավորություններ սահմանափակված են երեխաների հաշիվներում՝ նրանց գաղտնիությունը պաշտպանելու նպատակով։ Ծնողների հաշիվ մուտք գործելու համար էլ․ հասցեն պարտադիր է նշել, սակայն եթե երեխայի հաշիվը կապված է ծնողի հաշվի հետ, ապա երեխայի հաշվի համար առանձին էլ․ հասցեի կարիք ՉԿԱ։
  • Երեխայի ուսուցիչը կարող է հաշիվ ստեղծել նրա համար։ Կան դպրոցներ, որտեղ օգտագործում են Google Apps for Education, որը թույլ է տալիս կառավարել դպրոցին պատկանող հաշիվները։ Այս հաշիվները կարող են տրամադրվել 13 տարեկանից փոքր երեխաներին։
  • Երեխան կարող է ինքնուրույն հաշիվ ստեղծել։ Իր հաշիվը ստեղծելիս երեխան պետք է մուտքագրի իր ծնողի էլ․ հասցեն։ Այնուհետև ծնողը էլ․ հասցեով կստանա ծանուցում՝ երեխայի հաշիվը 7 օրվա ընթացքում հաստատելու համար։

 

Տես նաև՝