Ինչի՞ աջակցությանն է նպաստում իմ նվիրաբերությունը
Թարմացված է
Շնորհակալություն ենք հայտնում ձեզնից յուրաքանչյուրին, ովքեր նվիրատվություն են արել «Քան» ակադեմիայի համար։ Ձեր ֆինանսական աջակցությունը օգնում է մեր թիմին, հարթակին և մեզ բոլորիս՝
- անխափան պահել մեր կայքը․
- մեր հարթակում առկա դասընթացների հասանելիությունը մշտապես անվճար պահելու երաշխիքներ ունենալ․
- ստեղծել ավելի բարձրորակ բովանդակություն՝ ավելի շատ լեզուներով․
- զարգացնել ինտերակտիվ գնահատման վարժությունները և համալրել տեսանյութերի գրադարանը․
- բարելավել մեր կայքը և հնարավոր դարձնել լավագույն անվճար առցանց կրթական փորձը․
- աջակցել ամբողջ աշխարհի դպրոցներում մեր հարթակի կիրառությանն ուղղված ջանքերին․
- բացահայտել մեր գաղափարները կրթության ապագայի և կրթության իրականացման ձևի վերաբերյալ։
Շնորհակալություն քո ներդրման համար։