Ինչպես հաշիվ ստեղծեմ երեխայիս համար
Եթե ծնող ես և «Քան» ակադեմիայում արդեն հաշիվ ունես, ապա կարող ես մուտք գործել քո հաշիվ և սեղմել Ավելացնել երեխայի կոճակը։ (Եթե հաշիվ չունես, ապա սեղմիր այս հղմանը և գրանցվիր՝ որպես ծնող:)
Երբ սեղմես Ավելացնել երեխայիկոճակը, բացված պատուհանում անհրաժեշտ է լրացնել երեխայի ծննդյան տվյալները:
Ծննդյան տվյալներն անհրաժեշտ են համապատասխան թույլտվությունները տալու համար: 13 տարեկանից փոքր երեխաների հաշիվները կցված են ծնողի հաշվին՝ երեխայի տվյալների գաղտնիությունն ապահովելու համար: Իմացիր ավելին։
Եթե քո երեխան 13 տարեկանից փոքր է
Այս տարիքի երեխաների համար անհրաժեշտ է լրացնել նաև երեխայի մասին մի շարք տվյալներ պարունակող ձևաթուղթ (նշենք, որ այս դեպքում երեխայի հաշիվը որոշակի սահմանափակումներ կունենա):
Տվյալները լրացնելուց հետո սեղմիր Հաջորդը՝ հաշիվը ստեղծելու համար:
Եթե քո երեխան 13 և ավելի տարեկան է
Այս դեպքում համակարգը կհարցնի՝ արդյոք երեխան էլ. փոստի հասցե ունի, թե ոչ: Եթե քո երեխան էլ. փոստի հասցե ունի, ապա դու կարող ես կա՛մ «Քան» ակադեմիային միանալու հրավեր ուղարկել, կա՛մ հաշիվ ստեղծել նրա համար:
Եթե քո երեխան էլ. փոստի հասցե չունի (կամ ուզում ես ինքդ երեխայի համար հաշիվ ստեղծել), ապա պետք է երեխայի տվյալները պարունակող ձևաթուղթը լրացնես, որը նման է այն ձևաթղթին, որ լրացվում է 13 տարեկանից փոքր երեխաների համար հաշիվ ստեղծելիս:
Ձևաթուղթը լրացնելուց հետո սեղմիրՀաջորդը։
Եթե մի քանի երեխա ունես
Եթե մեկից ավելի երեխաներ ունես, կարող ես շարունակել հաշիվներ ստեղծել՝ սեղմելով Ավելացնել ևս մեկ երեխայիկոճակը։
Ի դեպ, դու կարող ես ցանկացած ժամանակ սեղմել Ավելացնել երեխայի կոճակը Ծնողի վահանակից.
Հաշիվը ստեղծելուց հետո
Երեխայի(ների) հաշիվը ստեղծելուց հետո դու կարող ես արդեն դուրս գալ քո հաշվից և թույլ տալ քո երեխային մուտք գործել իր հաշիվ և ուսումնասիրել կայքը:
Ուշադրություն: Մի՛ մոռացիր դուրս գալ հաշվիցդ, եթե այն այլևս չես օգտագործում: Քո երեխային էլ սովորեցրու այդպես վարվել: Մենք շատ հաճախ առաջադիմության վերաբերյալ սխալ հաշվետվություններ ենք ստանում, որովհետև ծնողը կամ երեխան մոռացել են դուրս գալ հաշվից:
Տես նաև՝