Ինչպե՞ս կարող ենք օգնել:

Ինչպե՞ս կարող եմ նվիրատվություն փոխանցել «Քան» ակադեմիային։

Թարմացված է

Մենք հավատում ենք, որ աշխարհում յուրաքանչյուր ոք պետք է հասանելիություն ունենա բարձրորակ կրթությանը, և մենք աշխատում ենք սա իրականություն դարձնելու համար։ Եթե հավատում ես մեզ, կամ «Քան» ակադեմիան անձնապես օգնել է քեզ, մենք շնորհակալ կլինենք քո ցանկացած օգնության համար։ Աջակցիր մեզ հասանելի դարձնել համաշխարհային մակարդակի անվճար կրթությունը բոլորին և ամենուրեք։

Որտեղո՞վ փոխանցեմ նվիրատվությունը։

Նվիրատվությունները կարող են իրականացվել Նվիրատվությունների էջի միջոցով: Միայն նշիր գումարի այն չափը, որը ցանկանում ես նվիրաբերել, և ընտրիր՝ ցանկանում ես գումարը փոխանցել PayPal համակարգի՞, թե՞ քարտի միջոցով։

Դու կարող ես նվիրաբերել նաև Bitcoin-ի կամ Square Cash-ի միջոցով։ Այցելիր Նվիրատվությունների էջ և իջնելով էջի ներքևի հատվածը՝ գտիր հավելյալ տեղեկատվություն։

Չեկով նվիրաբերելու դեպքում այն կարող ես փոստով ուղարկել հետևյալ հասցեին․ 1630, Mountain View, CA 94042.

Հուսով ենք՝ այս տարբերակներից մեկնումեկը հարմար կլինի քեզ։ Մենք շահույթ չհետապնդող կազմակերպություն ենք (Tax ID: 26-1544963) և ամբողջովին կախված ենք նվիրատվություններից՝ մեր գործունեությունը շարունակելու համար։ Նվիրատվությունները հարկերից ազատված են (եթե կիրառելի են)։ Նվիրատվություններին առնչվող հարցերի կամ խնդիրների դեպքում գրիր մեր հետևյալ հասցեին․donate@khanacademy.org.

Որտե՞ղ է օգտագործվում իմ փոխանցումը։

Քո նվիրատվությունն ուղղվում է մեր թիմի ու տեխնոլոգիաների ծախսերին և օգնում է մեզ՝

  • պահել կայքի անխափան աշխատանքը, ամբողջովին անվճար․
  • ստեղծել ավելի շատ բարձրորակ ռեսուրսներ, նաև տարբեր լեզուներով․
  • մշակել ինտերակտիվ վարժություններ, համալրել տեսանյութերի շտեմարանը․
  • բարելավել մեր հարթակը և ստեղծել լավագույն անվճար առցանց կրթական հնարավորությունը․
  • աջակցել մեր ջանքերին՝ ուղղված ողջ աշխարհի դպրոցներում տեխնոլոգիաների կիրառմանը․
  • ուսումնասիրել այլ գաղափարներ, որ մենք ունենք կրթության ապագայի և ուսումնառության իրականացման ձևի վերաբերյալ։

Եթե ցանկանում ես օգնել, բայց չես կարող նվիրաբերել հիմա, ուսումնասիրիր՝ ինչպես կարող ես ներգրավվել «Քան» ակադեմիայի կամավորական աշխատանքներում։