Ինչպե՞ս կարող ենք օգնել:

Ինչպես կարող եմ կամավորություն անել «Քան» ակադեմիայում

Թարմացված է

 

Տարածիր աշխարհով մեկ

«Քան» ակադեմիայով քո ոգևորվածությունը հայտնիր մյուսներին։ Խրախուսիր նրանց փորձարկել «Քան» ակադեմիան՝ որպես սովորող կամ մարզիչ։ Կամ եթե դու շատ ես սիրում մարզել, ապա սկսիր մարզել մի քանի հոգու։

 

Սոցիալական ցանցերում հրապարակումների օրինակներ twitter-ի և facebook-ի համար

Կյանքում լավագույնն անվճար է` (www.khanacademy.org) #սիրումեմսովորել

Եթե սա քեզ չապշեցնի, ապա դու զգացմունքներ չունես՝ (www.khanacademy.org) #դուկարողեսսովորելամենինչ

 

Ավելացրու տողատակ քո էլեկտրոնային նամակներում

Պատմիր քո ընկերներին «Քան» ակադեմիայի մասին՝ ամեն անգամ քո կողմից նրանց ուղարկվող էլեկտրոնային նամակներում տողատակում կարճ հաղորդագրություն ավելացնելով։ Մի քանի գաղափար՝

  • Կիսիր սովորելու սերը՝ www.khanacademy.org
  • Ես սրանով փոխել եմ իմ կյանքը։ Փոխիր քո կյանքը ևս՝ www.khanacademy.org
  • Բացահայտիր անվճար կրթության հնարավորությունը՝ բոլորի համար և ամենուրեք՝ khanacademy.org
  • Ծանոթացիր hy.khanacademy.org կայքին․ այն իմ ամենասիրելի վայրն է սովորելու համար։

 

Էլեկտրոնային նամակների օրինակներ

Վերնագիր՝ «Սա կփոխի քո կյանքը»

Հիմնական տեքստ՝

Ողջույն,

Ես չէի սիրում սովորել, բայց «Քան» ակադեմիան (www.khanacademy.org) փոխեց իմ միտքը։ Շահույթ չհետապնդող այս կազմակերպությունը լիովին անվճար տրամադրում է ուսումնական ռեսուրսներ, որոնք ես շատ ակտիվ օգտագործում եմ սովորելու համար։

Նրա ուսումնական ռեսուրսները բոլորի համար են՝ անկախ նրանից, թե դու որևէ տեղում աշակերտ կամ ուսանող ես, հավերժ սովորող ես կամ էլ օգնում ես ինչ-որ մեկին իր ուսումնառության հարցում։ «Քան» ակադեմիայի շնորհիվ ես հիմա արդեն սիրում եմ սովորել։

Սովորաբար ես մարդկանց նման նամակներ չեմ գրում, բայց հիմա այնքան ոգևորված եմ այս հարթակով, որ պարզապես պիտի անեի դա։ Ծանոթացիր դրան այստեղ՝ hy.khanacademy.org:

Մաղթում եմ քեզ հաճելի ուսումնառություն։

 

Օգտակար ռեսուրսներ


Տեղյակ եղիր «Քան» ակադեմիայի վերջին զարգացումներին

 

Տարածիր մեր առցանց համայնքը

Մենք միշտ գնահատում ենք նրանց, ովքեր օգնում են հետևել մեր կայքում համայնքի կողմից հրապարակված հարցերին (օրինակ՝ բարձր կամ ցածր քվեարկվող մեկնաբանություններ յուրաքանչյուր տեսանյութի տակ) և պատասխանում են դրանց՝ որտեղ հնարավոր է (առանձնացնելով ավելորդ մեկնաբանությունները)։

Օգնիր մեզ Աջակցության համայնքում

Աջակցության համայնքում կան հարցեր գրող բազմաթիվ մարդիկ, ովքեր կարող են օգտագործել քո փորձն ու քաջալերումը։ Ավելին՝ մենք ունենք Աջակցող դեսպանների ծրագիր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի շատ ներգրավվել։

 

Տարածիր «Քան» ակադեմիան ամբողջ աշխարհում

Դու կարող ես ենթագրեր ավելացնել աշխարհի ցանկացած լեզվով։ Եթե դու մոտիվացված ես օգնել մեզ, ապա ՍԵՂՄԻՐ ԱՅՍՏԵՂ: Մենք խրախուսում ենք կազմակերպել թարգմանչական միջոցառումներ՝ քո համայնքը ներգրավելու և ակտիվացնելու համար։

Պատմիր քո պատմությունը

Մեզ համար ոգևորիչ է լսել, թե ինչպես է «Քան» ակադեմիան կյանքեր փոխել։ Բացիր մեր պատմությունների էջը՝ մյուսներին տեսնելու և լսելու համար։ Մենք հատկապես տեսանյութեր ենք սիրում ;)

 

Պատմիր ընկերներիդ նվիրատվությունների մասին

Ծանոթացիր մեր անվճար ծրագրին՝ AmazonSmile, որտեղ Amazon-ից կատարված քո գնումների 0,5 տոկոսը նվիրաբերվում է մի հրաշալի ոչ շահութաբեր կազմակերպության՝ «Քան» ակադեմիային։ Արժեքները նույնն են, բայց դու միևնույն ժամանակ օգնում ես ապահովել միջազգային որակի անվճար կրթություն։

Պարզապես այցելիր smile.amazon.com և այն մեխանիկորեն կանի անհրաժեշտը։ Եթե դու չես օգտվում Amazon-ից, հոգ չէ՝ «Քան» ակադեմիան բարձր է գնահատում նվիրատվությունների շատ այլ տեսակներ նույնպես։


Այցելիր «Քան» ակադեմիային օժանդակելու էջ՝ մանրամասների կամ կամավորության հնարավորությունների մասին իմանալու համար։