Վճարովի՞ է արդյոք «Քան» ակադեմիայի օգտագործումը
Թարմացված է
«Քան» ակադեմիայում սովորելը միշտ անվճար է։ «Քան» ակադեմիայի գրադարանի բոլոր վստահելի, չափորոշիչներին համապատասխանող տեսանյութերը, հոդվածները, վարժությունները և դասընթացներն ամբողջությամբ անվճար են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դրանք կիրառել։
Մենք չենք պահանջում պայմանագրեր, չունենք սպամ և գովազդներ։ Փոխարենը՝ մեր կազմակերպությունը ֆինանսավորվում է մեծահոգի անհատների կողմից և գրանտներով։ Սրա շնորհիվ դու կարող ես կենտրոնանալ սովորելու վրա։
Էլ ինչի՞ն ես սպասում։ Սկսիր սովորել։
«Քան» ակադեմիան 501(c)3 շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի առաքելությունն է տրամադրել համաշխարհային մակարդակի ԱՆՎՃԱՐ կրթություն յուրաքանչյուրին և ամենուր․